ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. Reuters

ԱՄՆ-ը ձգտում է հասանելիություն ստանալ ոչ միայն Վենեսուելայի նավթին, այլև օգտակար հանածոների այլ պաշարներին, այդ թվում՝ ոսկուն և կրիտիկական նշանակության հանքանյութերին։

Ինչպես գրում է Reuters-ը, Թրամփի վարչակազմը ձգտում է ավելի լայն հասանելիություն ստանալ Վենեսուելայի օգտակար հանածոների, այդ թվում՝ ոսկու նկատմամբ։

Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի արդյունահանող ոլորտում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ընդլայնելու տարբերակներ, այդ թվում՝ «նախագահական հնարավոր հրամանագիր, որն ուղղված կլինի ռազմավարական նշանակության հանքանյութերին։

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները հանդիպումներ են անցկացնում ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկում ներդրումներ կատարելու նրանց հետաքրքրությունը։

 

Leave a comment