Չինաստանի և Նեպալի սահմանին 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվել

Երկրաշարժի օջախը եղել է 35 կիլոմետր խորության վրա։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում՝ Նեպալի սահմանի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է նեպալյան Պոկխարա քաղաքից 104 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը եղել է 35 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում։

Օգոստոսի 26-ին չինական կողմից ջրի հզոր հոսքը լցվել էր Բհոտե-Կոշի գետը։ Վերջին տվյալներով՝ Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355 -ի։ Անհետ կորել է գրեթե 5 հազար մարդ, այդ թվում՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ։

Leave a comment