Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 6%-ով. վիճակագրություն

Հայաստանի ՀՆԱ–ն 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է մոտ 6 %–ով՝ 2025 թ. նույն ցուցանիշի համեմատ։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Այդ թվում՝ 1–ին եռամսյակում ՀՆԱ–ն աճել է 5,2%–ով, իսկ 2–րդ եռամսյակում՝ 6,7%–ով։

Բացարձակ թվերով ՀՆԱ–ն 2026թ. առաջին կիսամյակում կազմել է մոտ 5,2 տրլն դրամ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր` առաջին կիսամյակում գյուղատնտեսության ծավալը կրճատվել է 11,9%–ով, արդյունաբերությունն աճել է 10,8%–ով, շինարարությունը` 24,5%–ով, ծառայությունների ոլորտը (ներառյալ ՏՏ)` 11%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 0.9%–ով:

Նշենք, որ 2026 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՆԱ–ն կանխատեսվել է շուրջ 11.9 տրլն դրամ՝ նախատեսելով 5,4% տնտեսական աճ։

Sputnik Արմենիա

Leave a comment