https://arm.sputniknews.ru/20260908/vizaneri-azatakanacumy-lapsha-e-vor-emn-kakhum-e-mer-akanjnerin-vahagn-meliqjan-106607503.html
Վիզաների ազատականացումը «լապշա» է, որ ԵՄ–ն կախում է մեր ականջներին. Վահագն Մելիքյան
Վիզաների ազատականացումը «լապշա» է, որ ԵՄ–ն կախում է մեր ականջներին. Վահագն Մելիքյան
Sputnik Արմենիա
Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից… 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T19:25+0400
2026-09-08T19:25+0400
2026-09-08T19:25+0400
վահագն մելիքյան
շենգենյան վիզա
վիզա
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94337361_0:0:1600:901_1920x0_80_0_0_7343881acb37cb8f41a2d2b6d59e5e40.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Բրյուսելից հնչած հայտարարությունը` Հայաստանի համար վիզաների ազատականացման մասին, որևէ նոր բան չի բերել, ընդամենը հերթական անգամ արդեն եվրոպացիների շուրթերով ապացուցել է այն, ինչի մասին վերլուծաբանները, քաղաքագետներն անընդհատ խոսել են, որ սա ընդամենը առասպել է, լապշա, որ կախում են մեր ականջներին` նախընտրական խոստումներով, իրենց քարոզչական մեքենաներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։Սեպտեմբերի 7-ին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն ասել էր, որ դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Հարցին, թե հնարավո՞ր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը` Պինիոն պատասխանել է, որ դեռ շատ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կամ այլ տարեթիվ կդառնա վիզայի ազատականացման ժամկետ։Մելիքյանը նկատում է, որ այն, ինչ կատարվում է ՀՀ-ԵՄ հարաբերություններում ամբողջությամբ քաղաքական հարթության մեջ է. «Ստանդարտները, չափորոշիչները, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, այն խայտառակ իրավիճակը, որ այսօր տեղի է ունենում «ժողովրդավարության բաստիոնում» բացարձակ ազդեցություն չունեն եվրոպական այն շրջանակների վրա, որոնք քաղաքական ուղղակի հարթության մեջ են դիտարկում խնդիրը։ Քաղաքական հարթությունը մեկն է` որքան կհեռանաք Ռուսաստանից, այնքան կփորձենք ձեզ ավելի Եվրոպային մոտ տեսնել»,– ասում է դիվանագետը։Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը Վահագն Մելիքյանը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։Հիշեցնենք` հուլիսին Երևանում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հույս էր հայտնել, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը կարելի է հասնել 2029 թ.–ին։ Իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել էին ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հնարավոր ժամկետներ` սկզբում խոսքը վերաբերում էր 2028-ին, ավելի ուշ՝ 2029-ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94337361_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ef0107a63e949c878e8993a62e5ed525.jpg.webp
վահագն մելիքյան, շենգենյան վիզա, վիզա, եվրամիություն, հայաստան
վահագն մելիքյան, շենգենյան վիզա, վիզա, եվրամիություն, հայաստան
Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։
Մելիքյանը նկատում է, որ այն, ինչ կատարվում է ՀՀ-ԵՄ հարաբերություններում ամբողջությամբ քաղաքական հարթության մեջ է. «Ստանդարտները, չափորոշիչները, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, այն խայտառակ իրավիճակը, որ այսօր տեղի է ունենում «ժողովրդավարության բաստիոնում» բացարձակ ազդեցություն չունեն եվրոպական այն շրջանակների վրա, որոնք քաղաքական ուղղակի հարթության մեջ են դիտարկում խնդիրը։ Քաղաքական հարթությունը մեկն է` որքան կհեռանաք Ռուսաստանից, այնքան կփորձենք ձեզ ավելի Եվրոպային մոտ տեսնել»,– ասում է դիվանագետը։
Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը Վահագն Մելիքյանը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։
«Սա այն գինն է, որ ՀՀ գործող իշխանություններն անընդհատ պիտի վճարեն։ Ցանկացած թեթև տեղաշարժ անմիջապես նման արձագանքի պիտի ստանա Բրյուսելից»,– ասում է մեր զրուցակիցը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ԵՄ պաշտոնյաների հայտարարություններն ընդամենը բառեր ու նախադասություններ են, իսկ իրականության մեջ դրանք երբեք միս ու արյուն չեն ստանալու։
Հիշեցնենք` հուլիսին Երևանում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հույս էր հայտնել, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը կարելի է հասնել 2029 թ.–ին։ Իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել էին ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հնարավոր ժամկետներ` սկզբում խոսքը վերաբերում էր 2028-ին, ավելի ուշ՝ 2029-ին։