Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ․ Հնդկաստանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանը դրական է համարում Չինաստանի հետ հարաբերությունների ներկայիս զարգացումը. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։

«Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները աստիճանաբար զարգանում են դրական ուղղությամբ»,- ասել է նա։

Վիզային խնդիրների վերաբերյալ ծագող հարցերին ի պատասխան՝ Ջայսվալը նշել է, որ «մարդկանց միջև շփումները կարևոր դեր են խաղում հարաբերությունների աստիճանական կարգավորման գործում»։

«Նման շփումների կամ դրանց կարգավորման քննարկման ժամանակ վիզային հարցերը չեն կարող անտեսվել, քանի որ դրանք նաև նպաստում են երկու երկրների քաղաքացիների միջև կապերի ամրապնդմանը»,- հավելել է նա։

Leave a comment