Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ

Սեպտեմբերի 8-ին` ժամը 10։11-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Նշվում է, որ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 10։51-ին։

Leave a comment