Բիբլոս Բանկ Արմենիան՝ «Թումոն Արցախի պատանիների համար» ծրագրի կողքին

Բիբլոս Բանկ Արմենիան 3 մլն դրամ է նվիրաբերել «Թումոն Արցախի պատանիների համար» (T4AT) ծրագրին։

T4AT նախաձեռնության նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիներին՝ նրանց բարեկեցության և նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար։

Ծրագրի շրջանակում իրականացվում է շարունակական մոնիթորինգ՝ պատանիների հոգեբանական, կրթական, մասնագիտական կողմնորոշման և այլ կարիքները գնահատելու և հասցեագրելու համար, որից հետո Թումո կենտրոնի թիմը ստանձնում է պատանիների շահերի պաշտպանի դերը՝ ապահովելով պատանիների կապը ծառայություններ տրամադրող կառույցների հետ։

Բիբլոս Բանկ Արմենիայի նվիրատվությամբ ծրագրի շրջանակում կատարվելու է մոտ 6,000 պատանու կարիքների պարբերական գնահատում, իրականացվելու են շահառու երեխաների արտադպրոցական ուսումնական ծրագրեր և այլ կարիքներին ուղղված քայլեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment