«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են մասնագետի գործող պայմանագիրը, հայտնում է ակումբը:
Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում «Փյունիկի» մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին և նրա մարզչական շտաբին՝ ակումբում կատարած աշխատանքի և նվիրվածության համար։ Շնորհակալ ենք այն ժամանակի, էներգիայի և աշխատանքի համար, որը Արտակ Օսեյանը և նրա մարզչական շտաբը ներդրել են «Փյունիկի» զարգացման, թիմի առջև դրված նպատակների իրականացման և ակումբի մրցելույթների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Արտակ Օսեյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել էր 2025 թվականի օգոստոսին։ Ավելի վաղ Օսեյանը «Փյունիկը» ղեկավարել է նաև 2016/17 մրցաշրջանում և 2020 թվականին: