Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերություններին առնչվող լայն շրջանակի հարցեր։ Մասնավորապես, հատուկ անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության խորացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխադարձ առևտրի խթանմանն ու տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։

Բացի այդ, երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև գործնական կապերի ամրապնդման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment