Թեհրանը հանել է հրթիռների հեռահարության վրա դրված սահմանափակումները

Պաշտոնական Թեհրանը հանել է իր հրթիռների հեռահարության վրա դրված սահմանափակումները. այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին։

Ավելի վաղ իրանցի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին ակնարկել էր, որ Իրանը կարող է հարվածել Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին, եթե Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան վերսկսվի։ Հոկտեմբերի 31-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զինվորականներին հանձնարարել էր արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ նման արձագանքը չպետք է սահմանափակված լինի աշխարհագրական գործոններով։

«Այդ սահմանափակումները [հրթիռների հեռահարության վերաբերյալ] վերացվել են, սակայն մենք դեռ պետք է գործնականում ցուցադրենք այդ կարողությունները»,— ասել է Մոհեբբին՝ պատասխանելով ISNA գործակալության թղթակցի հարցին։

Փետրվարին՝ ԱՄՆ-ի հետ ներկայիս հակամարտությունից առաջ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանը միտումնավոր սահմանափակել էր իր հրթիռների հեռահարությունը՝ դնելով 2000 կիլոմետրանոց շեմ։ Նա նշել էր, որ հրթիռները մշակվել են պաշտպանական և զսպման նպատակներով և գլոբալ սպառնալիք չեն ներկայացնում։

Սակայն վերջերս իրանցի ռազմական պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխվել է հարձակողականի։

 

Leave a comment