Լեռնանցքում երկու օր գազ չի լինի

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը՝ ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Լեռնանցք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Leave a comment