Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան զինվորականները Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման վերսկսումից ի վեր կալանել են 94 նավ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Սեպտեմբերի 7-ի դրությամբ CENTCOM-ի ուժերը կալանել են 94 առևտրային նավ, 3-ը շարքից հանել են և աբորդաժով գրավել երկուսը՝ շրջափակման լիարժեք պահպանումը ապահովելու համար»,- ասվում է հրամանատարության տեղադրված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ին: Սեպտեմբերի 6-ի դրությամբ կալանած նավերի թիվը հասնում էր 92: