Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հարձակվել է Սաուդյան Արաբիայի վրա, վիրավորվել է առնվազն 73 մարդ:
Էր-Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի տվյալներով՝ հարվածները ներառել են քաղաքացիական և տնտեսական թիրախներ Աբհայում, Խամիս Մուշայթում, Ջիզանում և Նաջրանում:
Կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ օպերատիվ միջոցառումները» հուսիթների դեմ:
Ջիզանում «Saudi Aramco» ընկերության նավթային օբյեկտները նույնպես հարված են ստացել սեպտեմբերի 7-ին: