Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները


Դուբայում անցկացվող International Property Show 2026-ի (IPS 2026) շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է հայկական «New City Projects»-ի տաղավար, որը ներկայացնում է Հայաստանում և Ծաղկաձորում իրականացվող բնակելի նախագծերն ու ներդրումային հնարավորությունները։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը։


 


«Տաղավարում հանդիպեցի ընկերության տնօրեն Վահե Դավթյանին։ Քննարկեցինք Հայաստանի կառուցապատման ոլորտի զարգացման և հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները»,- ասվում է գրառման մեջ։

Դիտումների քանակ9

Leave a comment