https://arm.sputniknews.ru/20260908/antaliajum-antarajin-hrdehner-en-mvolegnum-tarerqi-dem-pajqarum-e-aveli-qan-800-prkarar-106571512.html
Անթալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. տարերքի դեմ պայքարում է ավելի քան 800 փրկարար
Անթալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. տարերքի դեմ պայքարում է ավելի քան 800 փրկարար
Sputnik Արմենիա
Արտակարգ պատահարի վայրում աշխատում է ավելի քան 800 փրկարար։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T09:11+0400
2026-09-08T09:11+0400
2026-09-08T09:11+0400
հրդեհ
տեսանյութեր
տեսանյութ
անտառ
թուրքիա
անթալիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106570543_0:0:1921:1080_1920x0_80_0_0_82e112bfb0337f3a9b708c10c89986bd.jpg.webp
Անթալիայում արդեն 2–րդ օրն է՝ հզոր անտառային հրդեհներ են բռնկվել, կրակի դեմ պայքարը բարդացնում է ուժեղ քամին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին և Թուրքիայի անտառային տնտեսության վարչությանը։Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է թուրքական Աքսու, Քեփեզ, Դյոշեմեալթը և Սերիկ շրջաններում, կան վնասված տներ, բնակիչներին տարհանում են։Ճանապարհները փակ են, հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 800 մասնագետ, գործի է դրվել 3 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 110 մեքենա։Հրդեհի մակերեսի մեծացման պատճառով իշխանությունները փակել են Հյուսիսային շրջանցիկ ճանապարհը և Անթալիա – Ըսպարտա մայրուղու մի հատվածը։Իշխանությունները հավաստիացնում են, որ առափնյա հանգստավայրերին ու հյուրանոցներին առայժմ վտանգ չի սպառնում։
թուրքիա
անթալիա
2026
Լուրեր
am_HY
Анталью уничтожают лесные пожары
Sputnik Արմենիա
Анталью уничтожают лесные пожары
2026-09-08T09:11+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106570543_225:0:1665:1080_1920x0_80_0_0_1cbbc79b279c176d2d9c952d147d0160.jpg.webp
հրդեհ, видео, տեսանյութեր, տեսանյութ, անտառ, թուրքիա, անթալիա
հրդեհ, видео, տեսանյութեր, տեսանյութ, անտառ, թուրքիա, անթալիա
Արտակարգ պատահարի վայրում աշխատում է ավելի քան 800 փրկարար։
Անթալիայում արդեն 2–րդ օրն է՝ հզոր անտառային հրդեհներ են բռնկվել, կրակի դեմ պայքարը բարդացնում է ուժեղ քամին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին և Թուրքիայի անտառային տնտեսության վարչությանը։
Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է թուրքական Աքսու, Քեփեզ, Դյոշեմեալթը և Սերիկ շրջաններում, կան վնասված տներ, բնակիչներին տարհանում են։
Ճանապարհները փակ են, հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 800 մասնագետ, գործի է դրվել 3 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 110 մեքենա։
Հրդեհի մակերեսի մեծացման պատճառով իշխանությունները փակել են Հյուսիսային շրջանցիկ ճանապարհը և Անթալիա – Ըսպարտա մայրուղու մի հատվածը։
Իշխանությունները հավաստիացնում են, որ առափնյա հանգստավայրերին ու հյուրանոցներին առայժմ վտանգ չի սպառնում։