Սեյրան Օհանյանը` կրկին մեղադրյալի աթոռին

Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը` կրկին մեղադրյալի աթոռին

  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ հարուցված հերթական գործն արդեն դատարանում է։ Այս անգամ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ,   օգտագործել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Ըստ մեղադրանքի՝ նա հանձնաժողովին հանձնարարել է իր հետ բարեկամական կապերի մեջ գտնվող անձին արտահերթ բնակարան տրամադրել։ 

  Այս գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտգրվել բացակայելու արգելքը։ Քննչական կոմիտեում քննվող գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին, սակայն դեռ պարզ չէ՝ դատավորն այն վարույթ ընդունել է, թե՝ ոչ։ 

 

Leave a comment