«Փյունիկ» ՖԱ-ից տեղեկացնում են, որ ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են մասնագետի գործող պայմանագիրը։
Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում «Փյունիկի» մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
Արտակ Օսեյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի օգոստոսին։ Ակումբի հետ սա նրա երրորդ համագործակցությունն էր որպես գլխավոր մարզիչ։
Նախկինում Օսեյանը ղեկավարել է «Փյունիկը» նաև 2016/17 և 2020 թվականներին, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում աշխատել է ակումբի մարզչական շտաբում։
2025/26 մրցաշրջանում Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտել է ց3-րդ հորիզոնականում և նվաճել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավում «Փյունիկը» հաղթահարել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու խաղում էլ հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։