Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններից հետո առաջընթաց է գրանցվել. Ուիտկոֆ

Բաժանորդագրվել

Ամերիկացի բանագնացը նշել է, որ տեղաշարժ է տեղի ունեցել լրացուցիչ եռակողմ բանակցությունների ժամանակացույցի համաձայնեցման հարցում:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններից հետո հաջողվել է առաջընթաց գրանցել, այդ թվում՝ եռակողմ հանդիպումների համաձայնեցման մասով:

«Նախագահ Դոնալդ Թրամփը ջանասիրաբար աշխատում է սպանությունները դադարեցնելու ուղղությամբ և ձգտում է հարատև ու տևական խաղաղության», – ընդգծել է Ուիտկոֆը:

Երեկ Կիևում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել էր, որ մոտ ապագայում կարող է հայտարարվել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների եռակողմ հանդիպման մասին:

«Financial Times»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում կայացած հանդիպումներին բերել են նորացված փաստաթղթեր, որոնք հաշվի են առնում փետրվարին ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների դադարեցումից հետո փոփոխված հանգամանքները։

Հիշեցնենք` ռուս և ուկրաինացի բանակցողները վերջին անգամ դեմառդեմ հանդիպել են փետրվարին Շվեյցարիայում։ Ուիտկոֆն ու Քուշներն այն ժամանակ հանդես էին եկել որպես միջնորդներ։ Սակայն փետրվարի վերջին իրանական հակամարտության սկսվելուց հետո ԱՄՆ-ն սկսեց ավելի քիչ ժամանակ հատկացնել Ուկրաինայի իրադրության կարգավորմանը։

Leave a comment