Եվրահանձնաժողովը չի հաստատել, որ Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կգործի մինչև 2029 թվականը

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ չի հաստատել, որ ՀՀ-ի և Եվրամիության միջև մինչև 2029 թվականը կսահմանվի առանց վիզայի ռեժիմ։

Հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ակնկալում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում մինչև 2029 թվականը։

«Դեռ վաղ է կանխատեսել, թե 2029 թվականը, թե մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Կասեի, որ դա այդպես է, սակայն դեռ չափազանց վաղ է նման հստակ ժամկետի մասին խոսելու համար»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը։

Alpha News

Leave a comment