Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը

Քաղաքականություն

07.09.2026 | 17:13

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում կարևոր և բովանդակալից է անվանել՝ նշելով, որ դրա ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության կոնկրետ հարցեր, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սա շատ կարևոր հանդիպում էր (Պուտինի և Փաշինյանի միջև Բիշքեկում): Այն շատ բովանդակալից էր, և նշվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված մի քանի կոնկրետ կետեր, համապատասխան գերատեսչությունները կզբաղվեն այդ հարցերով, դրանք կմշակեն», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը բանակցություններ էին վարել  Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Պուտինը հայտնել էր, որ  Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկաթուղու թեման մանրամասն քննարկելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment