Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունները Փաշինյանի և Պուտինի բիշքեկյան հանդիպման արդյունքներով առևտրային հարցեր կմշակեն. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները կմշակեն առևտրատնտեսական համագործակցության կոնկրետ հարցերը, որոնք Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը մատնանշել են Բիշքեկում կայացած բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Փաշինյանի հետ Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում, և սա շատ կարևոր հանդիպում էր, այն բավական բովանդակալից էր, նշվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք կոնկրետ հարցեր», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը հավելելով՝ բարձրացված հարցերի հետագա մշակմամբ կզբաղվեն Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment