COP17-ի շրջանակում հաստատվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով օժանդակ մարմնի աշխատանքային կարգը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նա այդ որոշումն անվանել է պատմական:
«COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ հաստատվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգը։
Այս որոշումը կարևոր քայլ է կենսաբազմազանության պահպանության գործում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությունն ու ավանդական գիտելիքների դերն ամրապնդելու ուղղությամբ»,-գրել է նա:
Երևանում ավարտվող COP17-ի օրերին տեղահանված արցախցիները և ակտիվիստները ակցիաներ են իրականացրել համաժողովի աստիճաններին և պաշտոնական հարթակներից դուրս՝ հիշեցնելով իրենց բնիկ լինելու, հայրենիքից բռնի տեղահանման և հավաքական վերադարձի իրավունքի մասին: COP17-ի կազմակերպիչները մերժել են առանձին տաղավար տրամադրել արցախյան հասարակական կազմակերպություններին՝