ՌԴ զորքերը Խարկովի մարզում շրջափակել են Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 1 700 զինվորականի

Բաժանորդագրվել

Մեկ օրում հակառակորդն այնտեղ կորցրել է մինչև 40 զինվոր։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերիշուրջ1 700զինյալներ շրջափակման մեջեն հայտնվել Խարկովի մարզում, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Խարկովի մարզում «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակում են սեղմել շրջափակման օղակը և ոչնչացնել հակառակորդի կազմավորումները Վարվառովկա, Մալայա Վոլչյա, Նեֆեդովկա և Խարկովի մարզի Չեռնոյե բնակավայրերի շրջանում», – ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ օրում հակառակորդի կորուստները կազմելեն մինչև 40 զինծառայող, մարտական զրահապատ մեքենա, երկու պիկապ և երեք կվադրոցիկլ: Հակառակորդը շրջափակումը ճեղքելու փորձերչիձեռնարկել, ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment