Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանից Հայաստան երկաթուղային վագոնով հացահատիկի փոխադրումները Ադրբեջանի միջով դարձել են կանոնավոր։
Այս մասին ասվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ՝ ընկերության առաջին փոխնախագահ Սերգեյ Պավլովի՝ խորհրդի եզրափակիչ նիստում ունեցած ելույթից հետո։
Նա նշել է, որ նախատեսվում է հետագայում երթուղին զարգացնել։
Պավլովը նշել է, որ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է մեկնել երկար տարիների ընթացքում առաջին հացահատիկի գնացքը՝ Ադրբեջանի տարածքով, Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո։
«Մատակարարումներն այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել փոխադրումները այս երթուղով»,- ասվում է հայտարարության մեջ։