ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի տեղափոխումը կանոնավոր է դարձել. Սերգեյ Պավլով

https://arm.sputniknews.ru/20260211/rd-ic-adrbejani-taratsqvov-hajastan-hacahatiki-teghapvokhumy-kanvonavvor-e-dardzel-sergej-pavlvov-98701104.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98364323_43:0:1015:729_1920x0_80_0_0_4f3318fe5fe6bb7f719f06f2602f2c39.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, երկաթուղի, ցորեն, հայաստան

ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, երկաթուղի, ցորեն, հայաստան

Բաժանորդագրվել

2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Ռուսաստանը իրականացրեց հացահատիկի առաջին մատակարարումը Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումները Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով կանոնավոր են դարձել, հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը 2025 թվականի արդյունքներն ամփոփող նիստում:

«Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման կապակցությամբ երկար տարիների ընթացքում 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է անցել հացահատիկով բեռնված առաջին գնացքը։ Այժմ մատակարարումները դարձել են կանոնավոր։ Նախատեսում ենք այդ երթուղով հետագայում ևս զարգացնել փոխադրումները», – ասված է Պավլովի ելույթում, որը մեջբերել է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի նոյեմբերին՝ 35 տարվա ընթացքում առաջին անգամ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 1050 տոննա ռուսական ցորեն։ «Ռուսական երկաթուղիները» հայտնել է, որ կմշակվեն նաև այլ ապրանքների բեռնափոխադրումներ: Ընդ որում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընթացիկ տարվա հունվարի վերջին գրել էր, որ Երևանը Բաքվի հետ պայմանավորվել է Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Ռուսաստանից հեղուկ գազ և բիտում մատակարարելու մասին:

Հիշեցնենք նաև, որ ռուսական ցորենի խմբաքանակը հասավ«Այրում» սահմանային երկաթուղային կայարան նոյեմբերի 5-ի երեկոյան, իսկ ղազախական ցորենինը` նոյեմբերի 8-ին։ Սրանք 35 տարվա ընթացքում առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումներն էին Ռուսաստանից Ադրբեջան, ապա Վրաստանով Հայաստան։

Leave a comment