Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով. ի՞նչ թեմաներ են քննարկվել

Բաժանորդագրվել

Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են հեռախոսով և երկկողմ համագործակցության հարցեր քննարկվել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել տարբեր մակարդակներում երկկողմ շփումները։

Պուտինը, Ուիտոֆը և Քուշները քննարկել են ուկրաինական հարցը. գլխավոր հայտարարությունները

Leave a comment