Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց նրա ձևակերպմամբ Նորագավթի «բազմաչարչար» էստակադայի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։
«Մրցութային գործընթացները շինկապալառու ընկերություն և տեխնիկական հսկող ներգրավելու ուղղությամբ ավարտվել են։ Պատրաստ ենք արդեն մեկնարկելու հենց այս շաբաթ բուն շինարարական աշխատանքները։ Որոշակի ֆինանսավորում իրականացվել է Երևան համայնքի բյուջեի շրջանակներում, որը մեզ հնարավորություն է տվել աշխատանքի մեկնարկը սկսել։
Այս պահին ընթանում են տեղանքում որոշակի ուսումնասիրություններ՝ տեղակայման և աշխատանքները մեկնարկելու տարածքների ընտրության մասով։ Այսքանը, երևի, հետագայում արդեն կզեկուցեմ և կցուցադրենք արդեն բուն տեղանքից շինարարական աշխատանքների վերաբերյալ կադրեր, և նաև պատշաճ հանրային կոմունիկացիա կիրականացվի, երբ աշխատանքները մեկնարկեն տեղում»,- տեղեկացրին քաղաքապետին։
«Տիկին Բաբայան, էստակադան վստա՞հ եք, որ մենք ենք կառուցում։ Կարո՞ղ է բլոգերներն են կառուցում… Խնդրենք, որ այս էստակադան էլ կառուցեն, արագ տեմպ տան էլի այս աշխատանքներին»,- հեգնեց Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: