Թուրքիան կշարունակի բանակցությունները Սև ծովում անվտանգության ապահովման շուրջ. Էրդողան

https://arm.sputniknews.ru/20261031/turqian-ksharunaki-banakcutjunnery-sev-tsvovum-anvtangutjan-apahvovman-shurj-erdvoghan-108733967.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/06/62222927_81:0:1566:1114_1920x0_80_0_0_0bbcc60721ededa2a46bf0171a9d71ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, սև ծով, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, թուրքիա, ուկրաինա, ռուսաստան

ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, սև ծով, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, թուրքիա, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Շաբաթ օրը Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան կշարունակի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման շուրջ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այսօր Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։

«Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում Սև ծովում կայունությունը պահպանելու համար… Մենք կշարունակենք բանակցությունները կողմերի հետ՝ Սև ծովում անվտանգ նավագնացություն ապահովելու նպատակով», – Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի առաջնորդը։

Էրդողանն ընդգծել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի ուղղությամբ հարվածներն անընդունելի են և հանգեցնում են հակամարտության սրման։ Նա նաև դրական է գնահատել Թուրքիայում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների նախորդ փուլերի արդյունքները։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ թուրքական ըկերությունները պատրաստ են մասնակցել Ուկրաինայի վերականգնման աշխատանքներին։

Միջազգային իրավունքը փաստացի դադարել է գործել. Էրդողան

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նախազգուշացրել էր, որ Անկարան իրեն իրավունք է վերապահում բոլոր օրինական միջոցներով պատասխանել Սև ծովում թուրքական դրոշի ներքո նավարկող նավերի դեմ հարձակումներին։

Օգոստոսին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Անկարան Մոսկվային և Կիևին առաջարկել է ստեղծել առևտրային նավերի ուղղությամբ հարվածները կանխելու մեխանիզմ։

Մոսկվայում թուրքական նախաձեռնությանը զուսպ են արձագանքել։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ «պալիատիվ» միջոցները չեն օգնի կարգավորել ուկրաինական հակամարտությունը։

Ռուսական կողմը բազմիցս ուշադրություն է հրավիրել Սև ծովում քաղաքացիական նավագնացությանը սպառնացող վտանգների վրա։ Մասնավորապես, հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի գործողությունների հետևանքով Սև ծովը դարձել է անվտանգ նավագնացության համար քիչ պիտանի՝ այդ գործողությունները որակելով որպես ահաբեկչական։

Leave a comment