Թրամփը հանձնարարել է պատրաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջարկների նոր փաթեթ․ Քուշներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ջարեդ Քուշները հույս ունի վերադառնալ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափին ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում, հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք նախընտրում էինք բանակցություններն անցկացնել եռակողմ ձևաչափով: Այդ դեպքում կողմերն ուղղակիորեն խոսում էին միմյանց հետ: Դա ավելի լավ է, քան եթե մենք Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցեինք Ուկրաինային, իսկ Ուկրաինայի դիրքորոշումը՝ Ռուսաստանին: Այն ժամանակ բոլորը շատ ջերմորեն խոսում էին միմյանց հետ ռուսերեն լեզվով», — հայտարարել է Քուշները:

Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պատրաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջարկների նոր փաթեթ:

Leave a comment