Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կորեայի Հանրապետության (ԿՀ), ԱՄՆ-ի և Ճապոնիայի Freedom Edge եռակողմ զորավարժությունները մեկնարկել են Չեջուդո կղզուց դեպի հարավ և արևելք ընկած միջազգային ջրերում. այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Զորավարժություններն անցկացվում են մի քանի ոլորտներում և կտևեն հինգ օր:
Ընդգծվում է, որ վարժանքների ընթացքում երկրները կբարձրացնեն օպերատիվ ներուժը և համատեղ արձագանքման hնավորությունները տարբեր միջավայրերում, ներառյալ՝ ծովային, օդային և կիբեռտիրույթներում: