Բաժանորդագրվել
Սեպտեմբերի գրեթե կեսից սկսած Հայաստան կրկին արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքներ կներթափանցեն:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ում եղանակային առումով խաղաղ աշուն է լինելու, քանի որ հիմնականում երկիրը գտնվելու է անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում: Տեղեկությունը հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սեպտեմբերի 7-ին, հետկեսօրյա ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում: Սեպտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը և սեպտեմբերի 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով»,- ասաց Սուրենյանը:
Սեպտեմբերի 10-ից սկսած Հայաստան կրկին արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքներ կներթափանցեն: Սեպտեմբերի 10-12-ը ջերմաստիճանը որքան նվազել էր, այդքանով էլ աստիճանաբար կբարձրանա: