Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների վերսկսումը հնարավոր է, սակայն հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքայինները, կարող են լուծվել միայն երկրների ղեկավարների մակարդակով։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Զելենսկին նշել է, որ Ուիթքոֆը և Քուշները վերսկսել են բանակցային գործընթացը՝ այցելելով Ռուսաստան, ապա Ուկրաինա։
Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդների հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են պատերազմը դադարեցնելու և Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։