Tour of Armenia-ն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից՝ հայտնվելով միջազգային սպորտային և լրատվական հարթակների ուշադրության կենտրոնում։
Աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցներ անդրադառնում են Հայաստանում կայանալիք միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքին՝ ներկայացնելով ոչ միայն մրցաշարը, այլև Հայաստանի մշակույթը, քաղաքներն ու զբոսաշրջային ներուժը։
Սեպտեմբերի 10-13-ը Tour of Armenia-ն կմիավորի միջազգային հեծանվասպորտի աշխարհը Հայաստանի ճանապարհներին՝ Գեղարքունիքից մինչև Տավուշ, Լոռի, Երևան։
Մրցաշարի միջազգային լուսաբանումը հնարավորություն է տալիս միլիոնավոր մարդկանց տարբեր երկրներում տեսնել Հայաստանը՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման և զբոսաշրջության գրավիչ ուղղություն։
ՀՀ ԿԳՄՍՆ
Tour of Armenia
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: