Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ բանագնացների բանակցությունները Կրեմլը բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»․ «Ազատություն»

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քան 3 ժամ բանակցություններ է վարել Մոսկվա ժամանած ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ:

Բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին», և որ բանագնացներն «ակնկալում են նույնքան արդյունավետ հանդիպումներ» Ուկրաինայում՝ սեպտեմբերի 6-ին։

Յուրի Ուշակովը բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment