ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի եւ մոդել Անելյա Գուբրյանի պսակադրությունն անցկացրել է Վայոց ձորից քահանա Տեր Հովհաննեսը, որն ի դեպ, ավելի վաղ միացել էր Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։
Ըստ Սպուտնիկ Արմենիայի, պսակադրությունը կայացել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում։
Համացանցում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքի «ազապբաշին» նախկին պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը։ Կնքահայրը Սիմոնյանի ընկերն է։Հարսանեկան արարողությունն անցկացվում է «Աֆինա հոլ Պալադիում» ռեստորանում։ Ներկա են նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ եւ տարբեր պաշտոնյաներ։ Ալեն Սիմոնյանի հարսանիքին ներկա է նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։