Նարեկ Կարապետյանը կրկին ստում է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նարեկ Կարապետյանը ևս մեկ կեղծ, սրտաճմլիկ մեղադրանքով է ներկայացել։ Նա մեղադրել է Հայաստանի իշխանություններին, որ Ջ.Դ. Վենսին Ծիծեռնակաբերդ չեն ուղեկցել, մեկնաբանելով, թե նրանք իբր, վախեցել են թուրքական արձագանքից, իսկ հետո, իբր, խնդրել են Վենսին ջնջել «X»-ում իր գրառումը, չնայած Վենսն ինքն է ցանկություն հայտնել այցելելու Հուշահամալիր։

Նշենք, որ Նարեկ Կարապետյանը կրկին ստում է, և դա անում է անամոթաբար՝ անտեսելով նույնիսկ Վենսի և նրա մամուլի քարտուղարի հայտարարությունները։ Հենց երեկ Վենսը օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ բացահայտ հայտարարեց, որ հայկական կողմն է իրենց ասել, որ այդ վայրը (Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) այցելելը շատ կարևոր է, և հենց նրանք են խնդրել այցելել այն։

Նարեկ Կարապետյանը դարձյալ ստում է, երբ պնդում է, որ հայկական կողմը խնդրել է Վենսին հեռացնել Հայոց ցեղասպանության մասին գրառումը: Վենսի մամուլի քարտուղարը պաշտոնապես պարզաբանել է, որ գրառումը հեռացվել է իրենց սեփական որոշմամբ, և որ հայկական կողմը որևէ դերակատարում չունի այս հարցում: Ավելին, պետք է կատարյալ հիմար լինել՝ պատկերացնելու համար, որ հայկական կողմը կարող էր հրապարակել այս լուրը իր բոլոր պետական լրատվամիջոցներում և խնդրեր Վենսին ջնջել իր սոցիալական ցանցերի գրառումը։

Ամեն դեպքում, Նարեկին կասենք, որ երկրորդ էկրանի նկարում պատկերված է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և նրա կինը, որոնք այցելում են Բաքվի Շեհիդների ծառուղի: Եվ քանի որ Նարեկ Կարապետյանը չգիտի, թե ինչ է արձանագրությունը, մենք առաջարկում ենք նրան հորինել մեկին, որից վախենում էին Ադրբեջանի իշխանությունները։

Նարեկը, ամեն օր նոր ստեր հորինելով և տարածելով, չի կարողանում ոչ հեղինակություն, ոչ կողմնակիցներ ձեռք բերել: Քո յուրաքանչյուր նոր սուտը կհերքվի, և ամեն անգամ քո պատկերի վրա կնշվի «Fake» պիտակը։

«Ձեր ձևով», դուք սխալ ճանապարհ եք ընտրել։

Աղբյուրը՝ @baghramyan26

Leave a comment