WSJ․ ԱՄՆ–ն Հայաստանի հասանելիությունը NVIDIA չիպերի նկատմամբ օգտագործել է որպես Ադրբեջանի հետ բանակցությունների խթան

The Wall Street Journal-ն այս մոտեցումն անվանում է «չիպային դիվանագիտության» օրինակ


ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիկացի բանակցողներն Հայաստանին NVIDIA-ի առաջատար AI-չիպերի հասանելիության ընդլայնման խոստումն օգտագործել են որպես խթաններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության համաձայնագրին հասնելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցած անձանց:


WSJ-ի տվյալներով՝ խոսքը վերաբերում էր հայկական Firebird նախագծի համար ժամանակակից AI-չիպերի ձեռքբերման թույլտվությունների ընդլայնմանը:


Պարբերականն այս մոտեցումն անվանում է «չիպային դիվանագիտության» օրինակ, երբ հասանելիությունն առաջատար տեխնոլոգիաների օգտագործվում է որպես արտաքին քաղաքականության գործիք:


WSJ-ն այս տեղեկատվությունը բերում է՝ հղում անելով բանակցություններին մասնակցած անձանց. խաղաղ գործընթացի հետ արտահանման թույլտվությունների հրապարակայնորեն հայտարարված կապի մասին ավելի վաղ չէր հաղորդվել:


Firebird AI Factory-ն Հրազդանում պաշտոնապես գործարկվել է 2026 թվականի օգոստոսի 8-ին: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տվյալներով՝ նախագծի երրորդ փուլի իրականացումից հետո՝ մինչև 2027 թվականի վերջը, նրա հզորությունը նախատեսվում է հասցնել ավելի քան 100 հազար NVIDIA Blackwell և Vera Rubin գրաֆիկական պրոցեսորների և 400 ՄՎտ-ից ավելի:


NVIDIA-ն նույնպես հայտարարել է Firebird-ում ներդրումներ անելու մտադրության մասին:


Ապրիլին ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Firebird-ը ստորագրել են համաձայնագիր, որով պետությունը հինգ տարվա ընթացքում ընկերությունից կգնի 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ:


WSJ-ի վարկածով՝ հայկական օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են տեխնոլոգիաներն ու արտահանման թույլտվությունները դառնում ԱՄՆ արտաքին քաղաքական գործիքների մաս:

Leave a comment