Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Նախատեսվում է նաև տարանցիկ բեռների փոխադրում։

 

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվիամիջոցները, սեպտեմբերի 5-ին Բալաջարի կայարանից Բյույուք-Քեսիք ուղղությամբ կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 16 վագոն՝ ընդհանուր 977 տոննա քաշով։

Leave a comment