ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին

Պրահայում նոյեմբերի 4-5-ին կայացել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ, այլ կոնֆեդերացիաների, շահառու կողմերի և անդամ ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Նրանք քննարկել են ոլորտի վերջին նորությունները, մարտահրավերներն ու լավագույն փորձը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաժողովում ներկայացրել են ՈՒԵՖԱ Ակումբների արտոնագրման կոմիտեի անդամ Արթուր Ազարյանը, ՀՖՖ ակումբների արտոնագրման բաժնի պետ Նաիրա Աբրամյանը և նույն բաժնի պետի տեղակալ Նունե Սարգսյանը։

Մասնակիցներն անցկացրել են թեմատիկ խմբային քննարկումներ՝ նվիրված ակադեմիաների հավաստագրմանը, մանկապատանեկան ֆուտբոլի և ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական կայունության ամրապնդմանը։

Leave a comment