Թրամփ․ Ուիտկոֆն ու Քուշները Մոսկվա կբերեն Ուկրաինայի հարցով խաղաղության վերաբերյալ առաջարկ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվա առաջիկա այցի ժամանակ առաջարկներ կներկայացնեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Նրանք պատերազմը դադարեցնելու առաջարկ են տանում իրենց հետ», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։

Այս հայտարարությունը ամերիկյան կողմից առաջին պաշտոնական մեկնաբանությունն էր առաջիկա այցի վերաբերյալ, որը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ուիտկոֆը և Քուշները սեպտոմբերի 5–ին կայցելեն Մոսկվա։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հնարավոր այցի մասին հարցին, նշել էր, որ ոչինչ չի հայտարարի, սակայն խոստացել է տեղեկացնել, երբ այդ շփումները տեղի ունենան։

Sputnik Արմենիա

Leave a comment