https://arm.sputniknews.ru/20261113/trampi-varchakazmy-voch-mianshanak-e-yndunel-irani-veraberjal-vensi-khvosqery-zlm-109321160.html
Թրամփի վարչակազմը ոչ միանշանակ է ընդունել Իրանի վերաբերյալ Վենսի խոսքերը. ԶԼՄ
Թրամփի վարչակազմը ոչ միանշանակ է ընդունել Իրանի վերաբերյալ Վենսի խոսքերը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԱՄՆ փոխնախագահն ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողությունը հանրապետականների պարտության հիմնական գործոնն էր Կոնգրեսի միջանկյալ… 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T17:45+0400
2026-11-13T17:45+0400
2026-11-13T17:46+0400
ջեյմս դեյվիդ վենս
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487362_0:84:1600:984_1920x0_80_0_0_a53525ec4d92d3258ffd2a6f28a2cfb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում ողջունել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա Իրանի հետ հակամարտության ազդեցության վերաբերյալ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունները, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։Որոշ պաշտոնյաներ գոհ են, որ Վենսը հրապարակավ ասել է այն, ինչի մասին նախկինում նախընտրում էին լռել։ Միևնույն ժամանակ նրա կտրուկ արտահայտությունները անակնկալի են բերել վարչակազմի մյուս պաշտոնյաներին, ասվում է հոդվածում։Ավելի վաղ Վենսը X սոցցանցում գրել էր, որ Իրանի դեմ գործողությունը հանրապետականների պարտության հիմնական գործոնն էր։Իր հերթին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունները Իրանի հետ հակամարտության մասին որևէ կերպ չեն ազդել իրենց հարաբերությունների վրա։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։ Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ին առաջարկել է յոթ պայմաններից բաղկացած իր ծրագիրը՝ Հորմուզի նեղուցը բացելու տարբերակով՝ ծովային շրջափակման և նավթի արտահանման սահմանափակումների վերացման դիմաց: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այն։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1b781a2e19f6f849e14e49b91aa0f2ed.jpg.webp
ջեյմս դեյվիդ վենս, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
ջեյմս դեյվիդ վենս, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
ԱՄՆ փոխնախագահն ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողությունը հանրապետականների պարտության հիմնական գործոնն էր Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում ողջունել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա Իրանի հետ հակամարտության ազդեցության վերաբերյալ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունները, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Որոշ պաշտոնյաներ գոհ են, որ Վենսը հրապարակավ ասել է այն, ինչի մասին նախկինում նախընտրում էին լռել։ Միևնույն ժամանակ նրա կտրուկ արտահայտությունները անակնկալի են բերել վարչակազմի մյուս պաշտոնյաներին, ասվում է հոդվածում։
«Որոշ պաշտոնական այրեր մեկնաբանել են դա որպես հակամարտությունից իրեն հեռու պահելու փոխնախագահի փորձ՝ քաղաքական ապագան պաշտպանելու համար…», – նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Վենսը X սոցցանցում գրել էր, որ Իրանի դեմ գործողությունը հանրապետականների պարտության հիմնական գործոնն էր։
Իր հերթին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունները Իրանի հետ հակամարտության մասին որևէ կերպ չեն ազդել իրենց հարաբերությունների վրա։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։ Թեհրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ին առաջարկել է յոթ պայմաններից բաղկացած իր ծրագիրը՝ Հորմուզի նեղուցը բացելու տարբերակով՝ ծովային շրջափակման և նավթի արտահանման սահմանափակումների վերացման դիմաց: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է այն։