https://arm.sputniknews.ru/20260904/ukrainaji-zinuzhi-anodachun-bazmabnakaranajin-shenqi-e-harvatsel-dvoneckum-106482417.html
Ուկրաինայի զինուժի անօդաչուն բազմաբնակարանային շենքի է հարվածել Դոնեցկում
Ուկրաինայի զինուժի անօդաչուն բազմաբնակարանային շենքի է հարվածել Դոնեցկում
Sputnik Արմենիա
Տեղում ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T21:10+0400
2026-09-04T21:10+0400
2026-09-04T21:14+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102272533_0:0:1000:563_1920x0_80_0_0_abb7d5a7f1ac77b08e0991ca4cdbecb8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուն Դոնեցկում բազմաբնակարանային շենքի է հարվածել, հարվածը հինգերորդ հարկին է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՔԿ քննչական մարմինների աշխատակցին։«Պարզվել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի բազմաբնակարան շենքի հինգերորդ հարկի բնակարանին։ Շենքը մեծ վնասներ է կրել, կոտրվել են պատուհանները, վնասվել է առնվազն երեք բնակարան», – ասել է նա։Գործակալության զրուցակցի խոսքով` տեղում ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102272533_125:0:876:563_1920x0_80_0_0_d3e24b228d2551bd85ef3ba6d8669662.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Տեղում ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուն Դոնեցկում բազմաբնակարանային շենքի է հարվածել, հարվածը հինգերորդ հարկին է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՔԿ քննչական մարմինների աշխատակցին։
«Պարզվել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի բազմաբնակարան շենքի հինգերորդ հարկի բնակարանին։ Շենքը մեծ վնասներ է կրել, կոտրվել են պատուհանները, վնասվել է առնվազն երեք բնակարան», – ասել է նա։
Գործակալության զրուցակցի խոսքով` տեղում ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։
«Գնդակոծության վայրի զննման ժամանակ հայտնաբերվել են բեկորներ, որոնք ենթադրաբար պատկանում են արտասահմանյան արտադրության ինքնաթիռատիպ հարվածային անօդաչուի», – հավելել է գործակալության զրուցակիցը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։