Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին նա հայտնել է Facebook–ի իր էջում։ Քաղաքագետը, մասնավորապես, նշել է. «Մեջբերում.
«ՀՀ քնչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 58216526 քրեական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մեղադրյալ Ալեն Գուրգենի Ղևոնդյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ մասին»:
Շատ հետաքրքիր 2,5 ամիսներ էին: Հատկապես Ընգերների հարցում կյանքով մեկ վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ»:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ–ի՝ Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Ալեն Ղևոնդյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոց։ Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը:
News.am