Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան

Քաղաքականություն

04.09.2026 | 14:49

Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու և ոռոգման ջրի հետ կապված էական ու շոշափելի խնդիրներ չունենա․ այս մասին Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026–2031» թեմայով աշխատաժողովի բացման ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանրապետության վարելահողերի, տնկարկների և այգիների մեծ մասը զրկված է ոռոգման հասանելիությունից, իսկ ոռոգվող տարածքներում առկա է հնացած տեխնոլոգիաների խնդիր․ ժամանակակից չափանիշներով տասնյակ հեկտարների համար նախատեսված ջրաքանակն այսօր ծախսվում է ընդամենը մի քանի հեկտարի վրա։

«Մենք պետք է արձանագրենք, որ օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ կանոնից հիմնականում բացառություն: Եվ ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ ակնհայտորեն բերում է հետևանքներ: Մենք նույնիսկ շատ հետևանքների հետագծելիությունը ի վիճակի չենք տեսնել և տեղորոշել, բայց ակնհայտ է, որ մենք այս պրոբլեմն ունենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարության նպատակն է հասնել նրան, որ առանց մաքրման ոչ մի կաթիլ օգտագործված ջուր բնություն չարտանետվի, և ապահովվի ջրի երկրորդային ու երրորդային օգտագործումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment