Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քանի դեռ Իրանը հարձակումներ է իրականացնում Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա, նրա հետ բանակցություններ չեն լինի։ Այս մասին Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է «USA Today»-ը։
Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները «հրապարակայնորեն քննադատում են» Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը, սակայն «փակ դռների հետևում» ընդունում են, որ աշխարհում, բացի ԱՄՆ-ից, ոչ ոք ի վիճակի չէ դիմակայել Իրանին և ապահովել անվտանգությունը Հորմուզի նեղուցում։
Նա նաև քննադատել է Եվրոպայի ռազմական ներուժը՝ այն անվանելով «ծիծաղելի ատրոֆիա»՝ նավերը պաշտպանելու և էներգետիկ շուկաները կայունացնելու անկարողության պատճառով։