Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բրազիլիայի հավաքականը գլխավորող Կառլո Անչելոտին անդրադարձել է Ժոզե Մոուրինյոյի նշանակմանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 2021-2025 թվականներին «Ռեալը» գլխավորած իտալացի անվանի մասնագետը հյուրընկալվել է իր նախկին ակումբին:

«Մոուրինյոն հիանալի մարզիչ է։ Նա հիանալի աշխատանք կկատարի այստեղ, ես վստահ եմ դրանում։ «Ռեալ Մադրիդը» իմ տունն է, իմ ընտանիքը, այն ինձ համար ամեն ինչ է։ Ես ինձ շատ լավ էի զգում այստեղ, միշտ միացնում եմ հեռուստացույցը, երբ խաղում է «Ռեալը»»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել էր նաև 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Մադրիդյան ակումբից հեռանալուց հետո 63-ամյա պորտուգալացի մասնագետն աշխատել էր «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում», «Ռոմայում», «Ֆեներբահչեում» ու պորտուգալական «Բենֆիկայում»։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment