Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված

Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված

Պարեկները՝ ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի ժամանակ գործողություններ իրականացնելիս, հանրային միջոցառումների ժամանակ երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, ինչպես նաև կանխարգելիչ և ծառայողական այլ առաջադրանքներ կատարելիս»,- ՆԳՆ-ի տարածած տեսանյութում ասում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Leave a comment