Բժիշկը զգուշացրել է խոհարարական սխալի մասին, որը զրկում է սխտորին օգտակար հատկություններից

Բժիշկ Սառա Մարինը զգուշացրել է խոհարարական տարածված սխալի մասին, որը զրկում է սխտորին օգտակար հատկությունների մեծ մասից, հաղորդել է «El Confidencial»-ը։

Ըստ Մարինի՝ սխտորը մանրացնելու կամ տրորելու փոխարեն դրանց ամբողջական պճեղների օգտագործումը ոչնչացնում է արտադրանքի որոշ հակաբակտերիալ, հակասնկային և հակաօքսիդանտային հատկություններ։ Մասնագետը շեշտել է, որ օգտակար միացությունները նախ պետք է «ակտիվացվեն»։

Մարինը բացատրել է, որ «ակտիվացնելու» համար սխտորի պճեղը պետք է կոտրել։ Հիմնականն այն է, որ սխտորը պարունակում է ալիին կոչվող նյութ և ալիինազ կոչվող ֆերմենտ։ Դրանք առկա են բջջի տարբեր մասերում և, եթե սխտորը չի ճզմվում, չեն փոխազդում միմյանց հետ։ Երբ դա տեղի է ունենում, ալիինը և ալիինազը փոխազդում են, առաջացնում ալիցին՝ սխտորի օգտակար հատկությունների համար պատասխանատու նյութը։

Նույնը տեղի է ունենում նաև որոշ այլ սննդամթերքների հետ, հավելեց Մարինը։ Օրինակ, երբ բրոկկոլին կտրատում են, այն արտազատում է սուլֆորաֆան՝ միացություն, որն ունի քաղցկեղի դեմ պոտենցիալ հատկություններ։

Leave a comment