Պենտագոնը General Dynamics-ի հետ 194 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել

Պենտագոնը հայտարարել է General Dynamics Missions Systems ընկերության հետ ավելի քան 194 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր կնքելու մասին՝ ծովային տեղակայման միջուկային թևավոր հրթիռների կրակի կառավարման ենթահամակարգի տեխնիկական և ինժեներական աջակցությունն ապահովելու համար։

«General Dynamics Missions Systems Inc.-ը ստանում է ավելի վաղ կնքված անորոշ արժեքով «ծախսեր գումարած հաստատուն վարձատրություն» տիպի նախնական պայմանագրային նամակի փոփոխություն՝ 194 139 485 ԱՄՆ դոլարի չափով… Աշխատանքների շրջանակում տեխնիկական և ինժեներական աջակցություն կտրամադրվի կրակի կառավարման ենթահամակարգին՝ ծովային տեղակայման միջուկային թևավոր հրթիռների ստեղծման ծրագրի շահերից ելնելով», – ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, աշխատանքները կանցկացվեն ընկերության Փիթսֆիլդի (Մասաչուսեթս նահանգ) և Մանասասի (Վիրջինիա նահանգ) օբյեկտներում, իսկ դրանց ավարտը նախատեսվում է մինչև 2028 թվականի սեպտեմբերի 30-ը։

Leave a comment