https://arm.sputniknews.ru/20260904/angam-eghanaki-pattsharvov-vnasvatsq-stanalu-meghqy-drvel-e-ruben-vardanjani-vra-sahakjan-106463660.html
Անգամ եղանակի պատճառով վնասվածք ստանալու մեղքը դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան
Անգամ եղանակի պատճառով վնասվածք ստանալու մեղքը դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան
Sputnik Արմենիա
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս Բաքվի դատարանի կողմից որակվել է որևէ հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները համարվել են հանցավոր կազմակերպության… 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T12:17+0400
2026-09-04T12:17+0400
2026-09-04T12:18+0400
ռուբեն վարդանյան
սիրանուշ սահակյան
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դատ
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838103_0:78:1500:922_1920x0_80_0_0_a5438251bea1842d1722831042adba3a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ խախտված են ոչ միայն իրավական, բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։Օրերս հայտնի դարձավ, որ ամբողջությամբ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի «գործով» մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն տարբերակները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 3300 էջ:Սահակյանը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022թ․ նոյեմբերի 4-ին, ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել և որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավված չի եղել։Նրա խոսքով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս Բաքվի դատարանի կողմից որակվել է որևէ հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները համարվել են հանցավոր կազմակերպության անդամներ։Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր բոլոր կառույցներով ընկալվել է որպես ոչ օրինական, արգելված, զինված կազմակերպություն, և ԼՂՀ-ին որևէ առնչությունը որակվել է որպես մասնակցություն հանցավոր կազմակերպությանը։ Ըստ վճռի՝ հակամարտության ամբողջ ընթացքում սպանվել է 18 հազարից ավելի մարդ, իսկ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022թ․ «անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը», բոլոր մարդկային զոհերի անհատական պատասխանատվությունը դրվել է նաև նրա վրա։Արցախում հարսանիքի կազմակերպման ֆինանսավորում, ընտանիքներին ֆինանսական օգնության տրամադրում և այլն՝ այս ամենը որակվել է որպես հանցավոր կազմակերպության ֆինանսավորում։ Խոսելով Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի աբսուրդի մասին՝ Սահակյանը նշում է, որ երբեմն անգամ դժբախտ պատահարների հետևանքով մահանալու և վնասվածքներ ստանալու պատասխանատվությունը ևս դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա։ Օրինակ, երբ եղանակային վատ պայմանների պատճառով մեքենան վթարի է ենթարկվել, և դրա մեջ գտնվող ուղևորը սայթաքել է, ընկել է, ստացել է վնասվածքներ, այդ վնասվածքի մասին խոսող վկան ևս խնդրել է դատարանին, որ Վարդանյանի նկատմամբ կիրառվի ամենածանր պատիժը։ Ըստ էության՝ 30 տարիների բոլոր իրադարձությունների պատասխանատու հռչակվել է Ռուբեն Վարդանյանը, ասաց իրավապաշտպանը։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838103_84:0:1417:1000_1920x0_80_0_0_ebe81efa2f1e2dbdd9f3d99fda56c479.jpg.webp
ռուբեն վարդանյան, սիրանուշ սահակյան, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ
ռուբեն վարդանյան, սիրանուշ սահակյան, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դատ, արցախ, լեռնային ղարաբաղ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս Բաքվի դատարանի կողմից որակվել է որևէ հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները համարվել են հանցավոր կազմակերպության անդամներ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ խախտված են ոչ միայն իրավական, բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։
Օրերս հայտնի դարձավ, որ ամբողջությամբ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի «գործով» մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն տարբերակները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 3300 էջ:
«Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, դրանցից մեկում նշվում է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, և այս հարձակումներին հակազդելու հետևանքով եղել են զոհեր, կան տուժածներ։ Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, և նա քրեական պատասխանատվության է ենթարկվում նաև այս իրադարձության համար»,- նշեց Սահակյանը։
Սահակյանը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022թ․ նոյեմբերի 4-ին, ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել և որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավված չի եղել։
Նրա խոսքով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս Բաքվի դատարանի կողմից որակվել է որևէ հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները համարվել են հանցավոր կազմակերպության անդամներ։
«Դափնեկիրներ են հանդիսացել օտարերկրյա հայտնի հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, օրինակ, Իրաքի քաղաքացի հանդիսացող։ Եվ նրա կողմից այդ մրցանակը ստանալը և գումարային տեսքով ֆինանսավորումը որակվել է որպես Իրաքի քուրդ վարձկանների ֆինանսավորում»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր բոլոր կառույցներով ընկալվել է որպես ոչ օրինական, արգելված, զինված կազմակերպություն, և ԼՂՀ-ին որևէ առնչությունը որակվել է որպես մասնակցություն հանցավոր կազմակերպությանը։ Ըստ վճռի՝ հակամարտության ամբողջ ընթացքում սպանվել է 18 հազարից ավելի մարդ, իսկ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022թ․ «անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը», բոլոր մարդկային զոհերի անհատական պատասխանատվությունը դրվել է նաև նրա վրա։
Արցախում հարսանիքի կազմակերպման ֆինանսավորում, ընտանիքներին ֆինանսական օգնության տրամադրում և այլն՝ այս ամենը որակվել է որպես հանցավոր կազմակերպության ֆինանսավորում։
Խոսելով Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի աբսուրդի մասին՝ Սահակյանը նշում է, որ երբեմն անգամ դժբախտ պատահարների հետևանքով մահանալու և վնասվածքներ ստանալու պատասխանատվությունը ևս դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա։ Օրինակ, երբ եղանակային վատ պայմանների պատճառով մեքենան վթարի է ենթարկվել, և դրա մեջ գտնվող ուղևորը սայթաքել է, ընկել է, ստացել է վնասվածքներ, այդ վնասվածքի մասին խոսող վկան ևս խնդրել է դատարանին, որ Վարդանյանի նկատմամբ կիրառվի ամենածանր պատիժը։ Ըստ էության՝ 30 տարիների բոլոր իրադարձությունների պատասխանատու հռչակվել է Ռուբեն Վարդանյանը, ասաց իրավապաշտպանը։